Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. մարտ ամսվա արդյունքներով:
144 լրատվական կայքերի մարտ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 1624 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1536 հիշատակում:
3. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան՝ 1408 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակվածների եռյակն է.
1. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան՝ 344 հիշատակում:
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան ՝ 298 հիշատակում:
3. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան՝ 172 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. մարտին:
Նախարար |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Դավիթ Տոնոյան |
307 |
112 |
10 |
Զոհրաբ Մնացականյան |
304 |
76 |
7 |
Տիգրան Ավինյան |
227 |
117 |
25 |
Արայիկ Հարությունյան |
177 |
141 |
18 |
Արսեն Թորոսյան |
119 |
147 |
38 |
Արթուր Վանեցյան |
72 |
185 |
16 |
Արտակ Զեյնալյան |
102 |
149 |
14 |
Տիգրան Խաչատրյան |
152 |
71 |
6 |
Հակոբ Արշակյան |
139 |
68 |
1 |
Մհեր Գրիգորյան |
72 |
95 |
15 |
Սուրեն Պապիկյան |
93 |
56 |
5 |
Ատոմ Ջանջուղազյան |
39 |
88 |
18 |
Զարուհի Բաթոյան |
97 |
38 |
2 |
Վալերի Օսիպյան |
23 |
53 |
6 |
Ֆելիքս Ցոլակյան |
64 |
3 |
6 |
Էրիկ Գրիգորյան |
22 |
24 |
7 |
Մարտին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ժողովուրդ» թերթը քննադատել էր նախարարի՝ «առողջ ապրելակերպ ապահովելու նպատակին ուղղված մեթոդները», քանի որ վերջինս առաջարկել էր թանկացնել ծխախոտի ակցիզային հարկը, նաև հարկային խստացումներ շաքարի, գազային խմիչքների ոլորտում:
«Փաստ» օրաթերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ «առողջապահության համակարգի որակյալ կադրերը հրաժարվում են աշխատել նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ զանգվածաբար լքում են նախարարությունը»: