Մեդիամաքս մեդիա-ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը փետրվարին շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հայկ Մարության, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վիգեն Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան:
2019թ. փետրվարին 144 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.
1.Նիկոլ Փաշինյան՝ 15 232 հիշատակում (2018թ. հունվարին՝ 13 469 հիշատակում):
2. Ռոբերտ Քոչարյան՝ 4 520 հիշատակում (2018թ. հունվարին ՝ 4 624 հիշատակում):
3. Սերժ Սարգսյան ՝ 3 481 հիշատակում (2018թ. հունվարին ՝ 1 770 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:
MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 7 648 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին:
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:
Քաղաքական գործիչներ |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Նիկոլ Փաշինյան |
741 |
2664 |
166 |
Ռոբերտ Քոչարյան |
18 |
709 |
135 |
Սերժ Սարգսյան |
6 |
723 |
82 |
Արմեն Սարգսյան |
418 |
210 |
15 |
Արարատ Միրզոյան |
173 |
284 |
3 |
Լեւոն Տեր-Պետրոսյան |
20 |
320 |
50 |
Էդմոն Մարուքյան |
25 |
337 |
4 |
Հայկ Մարության |
75 |
209 |
7 |
Գագիկ Ծառուկյան |
67 |
148 |
4 |
Վիգեն Սարգսյան |
0 |
35 |
0 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին եղած բացասական հիշատակումների մեծ մասը գոյացել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի , ՀՀԿ անդամներ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի քննադատական ելույթներից եւ ֆեյսբուքյան գրառումներից: Նրանց բացասական արձագանքները հիմնականում ուղղված էին ՀՀ կառավարության ծրագրին: