Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը փետրվարին

Մարտ 06, 2019 MaxMonitor Ratings

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է օնլայն մեդիայում նախարարների եւ կառավարությանը կից մարմինների ղեկավարների լուսաբանման ծավալը 2019թ. փետրվար ամսվա արդյունքներով:

144 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

  1. ՀՀ կրթության եւ գիտության նախարարԱրայիկ Հարությունյան ՝ 2057 հիշատակում:
  1. ՀՀ պաշտպանության նախարարԴավիթ Տոնոյան՝ 1565 հիշատակում:
  1. ՀՀ արտաքին գործերի նախարարԶոհրաբ Մնացականյան՝ 1534 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

  1. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարԶարուհի Բաթոյան՝ 194 հիշատակում:
  1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարՖելիքս Ցոլակյան ՝ 178 հիշատակում:
  1. ՀՀ բնապահպանության նախարարԷրիկ Գրիգորյան՝ 115 հիշատակում:

 

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. փետրվարին:

Նախարար

Դրական 

Չեզոք 

Բացասական 

Արայիկ Հարությունյան 

185

214

46

Զոհրաբ Մնացականյան 

287

108

11

Դավիթ Տոնոյան 

273

98

26

Տիգրան Ավինյան 

136

122

34

Արսեն Թորոսյան 

148

99

23

Արթուր Վանեցյան 

63

132

9

Արտակ Զեյնալյան 

65

125

11

Տիգրան Խաչատրյան 

170

24

1

Սուրեն Պապիկյան 

86

99

9

Հակոբ Արշակյան 

87

79

3

Մհեր Գրիգորյան 

124

34

8

Ատոմ Ջանջուղազյան 

57

86

19

Վալերի Օսիպյան 

28

85

16

Զարուհի Բաթոյան 

47

16

1

Ֆելիքս Ցոլակյան 

9

20

12

Էրիկ Գրիգորյան 

15

12

3

 

Փետրվարին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Այդ հրապարակումների մի մասը մեջբերում են ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությունն այն մասին, որ «կրթության նախարարը Ագրարային համալսարանի ռեկտոր է նշանակել իր մտերիմին, որը համալսարանում զբաղված է կոռուպցիայով»: 

«Հրապարակ»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե Արայիկ «անձամբ հսկում է մշակույթի նախարարության աշխատողներին»: «Փաստ» թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ «Արայիկ Հարությունյանն ուզում է օր առաջ ազատվել ԵՊՀ ռեկտորից եւ նոր ռեկտոր նշանակել»: ԵՊՀ ռեկտորն էլ ԿԳ նախարարին մեղադրել էր իր հասցեին «զրպարտություններ» անելու մեջ: