Փաշինյանը առաջատար է դրական եւ բացասական հիշատակումներով - maxmonitor.am


Հիշել ինձ


Փաշինյանը առաջատար է դրական եւ բացասական հիշատակումներով

Փետրվար 18, 2019 MaxMonitor Ratings

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը 2019թ. հունվարին հետեւել է օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հայկ Մարության, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վիգեն Սարգսյան, Էդմոն Մարուքյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան:

 

 

 2018թ. հունվարին 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

1.Նիկոլ Փաշինյան՝  13 469  հիշատակում (2018թ. դեկտեմբերին՝  16 279 հիշատակում):

2. Ռոբերտ Քոչարյան՝  4 624 հիշատակում (2018թ. դեկտեմբերին ՝ 5 512 հիշատակում):

3. Արմեն Սարգսյան ՝ 3 006 հիշատակում (2018թ. դեկտեմբերին ՝ 2 978 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 6 807 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

Քաղաքական գործիչ 

Դրական 

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

937

2144

139

Արմեն Սարգսյան

457

253

15

Արարատ Միրզոյան

183

452

4

Ռոբերտ Քոչարյան

16

490

71

Սերժ Սարգսյան

21

414

29

Էդմոն Մարուքյան

18

403

7

Հայկ Մարության

93

217

15

Գագիկ Ծառուկյան

13

219

1

Լեւոն Տեր-Պետրոսյան

2

107

62

Վիգեն Սարգսյան

4

21

0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին եղած բացասական հիշատակումների մի մասը գոյացել է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթներից, որտեղ նա Փաշինյանին մեղադրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ: Նիկոլ Փաշինյանին ՀԱՊԿ-ում Հայաստանը «իզգոյ» դարձնելու մեջ է մեղադրել նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, իսկ Արմեն Աշոտյանը քննադատել է Փաշինյանին «արկածախնդիր» որոշումներ կայացնելու համար՝ նկատի ունենալով «առանց պայմանագրի եւ սուսուփուս հայկական զորախումբը Սիրիա ուղարկելը»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նաեւ Facebook-ի իր էջում անդրադարձել է Փաշինյանի մոսկովյան ասուլիսին եւ, իր խոսքով, արձանագրել է «մի քանի ուշագրավ, խայտառակ փաստ»: Հունվարին Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի նախագահի հետ գաղտնի պայմանավորվածություններ ունենալու մեջ են մեղադրել ՀՀԿ անդամ Դավիթ Շահնազարյանը եւ Զարուհի Փոստանջյանը: