ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն հայկական լրատվական կայքերում հունվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


ՀԱՊԿ-ը եւ ՆԱՏՕ-ն հայկական լրատվական կայքերում հունվարին

Փետրվար 08, 2019 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Հունվար ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, առցանց լրատվական կայքերը ՀԱՊԿ-ին ավելի շատ են անդրադարձել, քան ՆԱՏՕ-ին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Հունվարին MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 1468 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 183-ը:Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ՀԱՊԿ

Հունվարին ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը  ՀՀ վարչապետին մեղադրեց «ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքի ակնհայտ թուլացման մեջ»: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Հայաստանին եւ Բելառուսին կապում է համագործակցությունը ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում»: Ղազախստանի պետքարտուղարն էլ Ղազախստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում երկու երկրների համագործակցությունն արգասաբեր է: ՀՀ ՊՆ-ն ու «Կալաշնիկով» կոնցեռնը հստակեցրին նորագույն ինգնաձիգերի համատեղ արտադրության մանրամասները: ՀՀ ՊՆ պատվիրակությունը նաեւ մասնակցեց ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին:

ՆԱՏՕ

Հունվարին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցեց ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի շրջանակում կարճատև հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  ՀՀ ԶՈՒ կազմավորման 27-ամյակի կապակցությամբ իր ելույթում նշեց, որ 2004թ․-ից ի վեր Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին՝ Լիբանանում, Մալիում, Կոսովոյում, Աֆղանստանում:ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի փոխտեղակալ Լաուրա Կուպեր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը ընդգծեց, որ  Հայաստանը այն երկրների հնգյակում է, որոնք, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ,  Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն են իրականացնում: