Հրապարակվել է բուհերի հունվարի օնլայն մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Հրապարակվել է բուհերի հունվարի օնլայն մեդիա վարկանիշը

Փետրվար 06, 2019 MaxMonitor Ratings

Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով ներկայացնում են Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:

2019թ. հունվարի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներն ունեցել են Երեւանի պետական համալսարանը՝ 281 հիշատակում, Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 186 հիշատակում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 110 հիշատակում:

 

 

Հաշվետու ժամանակահատվածում ամենաքիչ հրապարակումներն ունեցել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1 հիշատակում, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը՝ 1 հիշատակում, Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ 1 հիշատակում:

Հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:

Հունվար ամսվա ընթացքում ամենաշատ բացասական հիշատակումներ ունեցել են Երեւանի պետական համալսարանը՝ 36 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 12.8%-ը), Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը՝ 2 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 7.1%-ը), Երեւանի պետական կոնսերվատորիան՝ 1 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 16.7%-ը)։

 

ԵՊՀ-ի բացասական հրապարակումները մեծամասամբ գոյացել են ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությունների արդյունքում, որոնք նա արել էր մամուլի ասուլիսի ընթացքում՝ ի պատասխան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարության, որ ԲՈՒՀ-ում անցկացվող ստուգումներն ունեն քաղաքական ենթատեքստ: Դավիթ Սանասարյանը, մասնավորապես, ասել էր, որ «…պրն. Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»: