Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հունվարին

Փետրվար 05, 2019 MaxMonitor Ratings

Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը 2018թ. հունվարին հետեւել է կառավարության անդամների լուսաբանման ծավալներին Հայաստանի օնլայն մեդիայում:

136 լրատվական կայքերի հունվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝

1. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյան՝ 1545 հիշատակում:

2. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան՝ 1080 հիշատակում:

3. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան ՝ 1032 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյան՝ 316 հիշատակում:

2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան ՝ 291 հիշատակում:

3. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան ՝ 213 հիշատակում:

 Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հունվարին:

Նախարար

Դրական 

Չեզոք 

Բացասական 

Զոհրաբ Մնացականյան 

253

117

21

Արսեն Թորոսյան

101

93

14

Դավիթ Տոնոյան

159

32

5

Արայիկ Հարությունյան

114

68

13

Տիգրան Ավինյան

97

56

1

Արտակ Զեյնալյան

52

63

15

Տիգրան Խաչատրյան

86

22

0

Մհեր Գրիգորյան

60

34

1

Հակոբ Արշակյան

65

21

1

Սուրեն Պապիկյան

38

39

4

Էրիկ Գրիգորյան

55

21

1

Զարուհի Բաթոյան

41

33

0

Ֆելիքս Ցոլակյան

30

36

0

Ատոմ Ջանջուղազյան

6

45

0

Հունվարին ամենաշատ բացասական հրապարակումները բաժին են ընկել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Դրանք հիմնականում գոյացել են նախկին պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի քննադատական մեկնաբանություններից, ինչպես նաեւ «Ժամանակ» օրաթերթի «Զոհրաբ Մնացականյանը ստիպում  է փոխնախարար նշանակել Ավետ Ադոնցին» հրապարակման արտատպումներից: