Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում ոստիկանապետի, նախարարների եւ փոխվարչապետների պաշտոնակատարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. դեկտեմբեր ամսվա արդյունքներով:
136 լրատվական կայքերի դեկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված գործիչների եռյակն է՝
1. ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյան ՝ 1380 հիշատակում:
2. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյան՝ 1350 հիշատակում:
3. ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյան ՝ 1311 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.
1. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյան՝ 100 հիշատակում:
2. ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյան՝ 88 հիշատակում:
3. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյան ՝ 77 հիշատակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. դեկտեմբերին:
Նախարար |
Դրական |
Չեզոք |
Բացասական |
Զոհրաբ Մնացականյան |
314 |
29 |
10 |
Արայիկ Հարությունյան |
146 |
136 |
17 |
Արարատ Միրզոյան |
45 |
244 |
3 |
Արթուր Վանեցյան |
55 |
203 |
28 |
Դավիթ Տոնոյան |
189 |
53 |
8 |
Տիգրան Ավինյան |
104 |
102 |
18 |
Լիլիթ Մակունց |
69 |
104 |
11 |
Արտակ Զեյնալյան |
73 |
77 |
1 |
Վալերի Օսիպյան |
53 |
73 |
6 |
Ֆելիքս Ցոլակյան |
81 |
49 |
0 |
Հակոբ Արշակյան |
82 |
42 |
0 |
Մանե Թանդիլյան |
45 |
67 |
4 |
Արսեն Թորոսյան |
62 |
37 |
16 |
Գարեգին Բաղրամյան |
56 |
34 |
4 |
Սուրեն Պապիկյան |
67 |
25 |
0 |
Էրիկ Գրիգորյան |
37 |
28 |
9 |
Մխիթար Հայրապետյան |
29 |
30 |
11 |
Մհեր Գրիգորյան |
28 |
32 |
0 |
Գեղամ Գեւորգյան |
35 |
5 |
0 |
Գաբրիել Ղազարյան |
20 |
3 |
6 |
Ատոմ Ջանջուղազյան |
7 |
21 |
0 |
Տիգրան Խաչատրյան |
23 |
5 |
0 |
Դեկտեմբերին ամենաշատ բացասական հրապարակումներ ունեցել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Այդ հրապարակումների մեծ մասը վերաբերում էր Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: