Լեզվի կոմիտեի հորդորակը եւ հայ-իրանական ավտոմեքենաները - maxmonitor.am


Հիշել ինձ


Լեզվի կոմիտեի հորդորակը եւ հայ-իրանական ավտոմեքենաները

Դեկտեմբեր 24, 2018 Mediatrends

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Դեկտեմբերի 17-21-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Լեզվի կոմիտեն հորդորում է գործածել օտար բառերի հայերեն համարժեքներ

 

Հրապարակում

Facebook score*

 

 

Լեզվի կոմիտեն ներկայացնում է տարածված օտար բառերի հայերեն համարժեքները

8951

 

  1. Վանաձորում պաշտոնապես բացվելէ կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը

 

Հրապարակում

Facebook score*

 

Շուտով Վանաձորում կարտադրվեն հայ-իրանական ավտոմեքենաներ

5761

 

  1. Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ

 

Հրապարակում

Facebook score*

 

Հարուցվել է քրեական գործ՝ ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի

4958

 

  1. ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ

 

Հրապարակում

Facebook score*

 

Դատախազությունը պահանջում է դարձյալ կալանավորել Մանվել Գրիգորյանին. դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի

4393

 

  1. Սանկտպետերբուրգցի սպա Վիկտոր Ալեքսանդրովը որպես ՌԴ քաղաքացի սոցցանցի միջոցով ներողամտություն է հայցել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության համար

 

Հրապարակում

Facebook score*

 

«Հարգարժա՛ն պաշտոնյաներ, Հայաստանը մեր ջարդարարների հրաձգարանը չէ, մենք այնտեղ հյուր ենք, հյուրն իրեն այդպես չի պահում». ՌԴ սպա

3846


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։