MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հայկական լրատվական կայքերում

Դեկտեմբեր 13, 2018 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. նոյեմբեր ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ինչպես եւ նախորդ ամիսներին, ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն: 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Հարկ է նշել, որ նոյեմբեր ամսվա ընթացքում ԵՄ-ն հիմնականում դրական երանգով է հիշատակվել հայկական օնլայն մեդիայում, իսկ ԵԱՏՄ-ն հիշատակվել է ավելի չեզոք երանքով՝ ՀՀ-ի եւ ՀԱՊԿ-ի  ոչ միանշանակ հարաբերությունների համատեքստում:

Նոյեմբեր ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 755  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները 

ԵՄ

ՀՀ ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նոյեմբերին մասնակցեց Երևանի Մամուլի ակումբի կազմակերպած սեմինարին: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ արտահերթ ընտրություններ ավելի վաղ պետք է անցկացվեին: Հայտնի դարձավ , որ ԵՄ-ի աջակցությամբ ՀՀ-ում միջին մասնագիտական 8 հաբ կկառուցվի: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի և Դանիայի դեսպաններին , քննարկվեցի ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Հայտնի դարձավ , որ ԵՄ-ն, Գերմանիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան կաջակցեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:  Կառավարությունում՝ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը, և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի մեկնարկը ազդարարող փաստաթուղթ: Պյոտր Սվիտալսկին հայ հանրությանը կոչ արեց ընտրությունների ժամանակ իրենց ձայնը չվաճառել: ԵՄ-ն 850,000 եվրո աջակցություն հատկացրեց Հայաստանում քաղհասարակության երեք նոր ծրագրերին ընտրությունների նախապատրաստման և մոնիթորինգի համար:

ԵԱՏՄ

Նոյեմբեր ամսվա ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով բազմիցս նշեց, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ: Հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը մասնակցելու է ԵՏՄ գագաթնաժողովին: Լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Հայաստանը կներկայացնի առաջին փոխվարչապետը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը մեկնեց Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի նիստին: Վիգեն Սարգսյանն «անպատասխանատու խառնակչություն»  որակեց դեռեւս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու պահաջները: Նա նշեց, որ ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է իրենց վարած արտաքին քաղաքականությունը:  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն դասախոսություն կարդաց Բելառուսի պետական համալսարանում, ելույթ ունեցավ «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» խորագիրը կրող միջազգային կոնֆերանսի ընթացքում: