Փաշինյանը` նոյեմբերին օնլայն մեդիա հիշատակման բացարձակ առաջատար - maxmonitor.am


Հիշել ինձ


Փաշինյանը` նոյեմբերին օնլայն մեդիա հիշատակման բացարձակ առաջատար

Դեկտեմբեր 11, 2018 MaxMonitor Ratings

 Մեդիամաքս մեդիա-ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը նոյեմբեր ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արա Բաբլոյան, Սերժ Սարգսյան, Հայկ Մարության, Էդուարդ Շարմազանով, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան: 

2018թ. նոյեմբերին 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.


1.Նիկոլ Փաշինյան՝  17 905  հիշատակում (2018թ. հոկտեմբերին՝  23 771 հիշատակում):

2. Արմեն Սարգսյան՝  3 698 հիշատակում (2018թ. հոկտեմբերին՝ 5 093  հիշատակում):

3. Ռոբերտ Քոչարյան՝ 3 523 հիշատակում (2018թ. հոկտեմբերին՝ 3 145  հիշատակում):

 

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 9 236 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին: 

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

 

Քաղաքական գործիչ 

Դրական

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

987

3190

257

Արմեն Սարգսյան

478

489

12

Սերժ Սարգսյան

13

645

184

Ռոբերտ Քոչարյան

3

557

124

Էդուարդ Շարմազանով

33

388

10

Հայկ Մարության

231

166

4

Արարատ Միրզոյան

59

322

6

Գագիկ Ծառուկյան

63

260

12

Վիգեն Սարգսյան

17

272

7

Արա Բաբլոյան

109

105

2

Լեւոն Տեր-Պետրոսյան

2

100

26

Կարեն Կարապետյան

2

99

2