Վիգեն Սարգսյանը մեդիային հետեւում է MaxMonitor համակարգի միջոցով - maxmonitor.am


Հիշել ինձ


Վիգեն Սարգսյանը մեդիային հետեւում է MaxMonitor համակարգի միջոցով

Հոկտեմբեր 18, 2017 Լուրեր

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ մամուլի հրապարակումներին հետեւում է Մեդիամաքսի MaxMonitor համակարգի միջոցով:

Նախարարն այն մասին ասել է հոկտեմբերի 17-ին «Այբ» դպրոցում՝ «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակում կայացած վարպետության դասի ընթացքում:

Պատասխանելով հարցին, թե կա՞ն լրատվամիջոցներ, որոնց ամեն օր հետեւում է, Վիգեն Սարգսյանն ասել է.

«Արծրուն Հովհաննիսյանն ու Գեւորգ Ալթունյանն ինձ համար ամեն օր տեղեկագիր են պատրաստում, որը կարդում եմ: Բացի այդ՝ Մեդիամաքսը լավ ծրագիր ունի, որի բանալի-բառերի միջոցով հետեւում եմ օրվա կարեւոր իրադարձություններին»:

«Հաջողության բանաձեւ» նախագիծն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի եւ «Երևան Փրոդաքշնի» համատեղ նախաձեռնությամբ, այն հայտնի ու հաջողակ մասնագետների անվճար վարպետության դասերի շարք է: