Նիկոլ Փաշինյանը պահպանում է բարձր մեդիա վարկանիշը - maxmonitor.am


Հիշել ինձ


Նիկոլ Փաշինյանը պահպանում է բարձր մեդիա վարկանիշը

Նոյեմբեր 05, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor համակարգը հոկտեմբեր ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արա Բաբլոյան, Սերժ Սարգսյան, Էդուարդ Շարմազանով, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արարատ Միրզոյան եւ Գագիկ Ծառուկյան:

2018թ. հոկտեմբերին 135 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

  1. Նիկոլ Փաշինյան՝  23 771 հիշատակում (2018թ. սեպտեմբերին՝  20 959 հիշատակում):
  2. Արմեն Սարգսյան՝ 5 093 հիշատակում (2018թ. սեպտեմբերին ՝ 3 214 հիշատակում):
  3. Ռոբերտ Քոչարյան ՝ 3 145 հիշատակում (2018թ. սեպտեմբերին ՝ 6 348 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում  13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 11 541  հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին:

Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

1677

4575

110

Արմեն Սարգսյան

576

740

17

Սերժ Սարգսյան

12

683

137

Ռոբերտ Քոչարյան

6

591

170

Արա Բաբլոյան

152

463

0

Գագիկ Ծառուկյան

46

392

4

Էդուարդ Շարմազանով

124

275

4

Արարատ Միրզոյան

59

327

5

Վիգեն Սարգսյան

2

137

7

Լեւոն Տեր-Պետրոսյան

2

108

26

Կարեն Կարապետյան

1

111

2


Հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ բացասական հիշատակումների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է:  Փաշինյանի բացասական հրապարակումների մեծ մասը գոյացել է Վիգեն Սարգսյանի, Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի եւ Պարույր Հայրիկյանի քննադատական մեկնաբանություններից: