MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում

Հոկտեմբեր 10, 2018 MaxMonitor Ratings

Հայաստանը անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), իսկ Եվրոպական միության (ԵՄ) հետ վերջերս ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

Մեդիամաքս-ի MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

2018թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Սեպտեմբեր ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 879  հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ԵՄ

Սեպտեմբերին ԵՄ աջակցությամբ Լոռու մարզում բացվել է 4 նոր բիզնես, իսկ Շիրակում կմեկնարկի կաթնարտադրության ոլորտի բարելավմանն ուղղված «Հանրօգուտ ներդրումներ» փորձնական ծրագիր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ղեկավարությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստին քննարկվել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ առևտրին առնչվող գլուխները: Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ նախագահը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում ընդգծել է ՀՀ-ի՝ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն կամրջող դերը: Ըստ վիճակագրության, ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը աճել է 36.1 տոկոսով, որից ֆրանկոֆոն երկրներից աճի տեմպեր են գրանցվել հատկապես Ֆրանսիայի հետ`72.9 տոկոսով: Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն ընդգծել են երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ելույթ է ունեցել սեպտեմբերի 25-ին Երեւանում ընթացող Հայաստան-Եվրամիություն Առեւտրի հարցերում համագործակցության կոմիտեի առաջին նիստում:

ԵԱՏՄ

Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 8-ին կայանալու է Փաշինյան-Պուտին հանդիպումը:  Քննարկման ենթակա հարցերից էր լինելու ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունները: Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել են նաեւ ԵԱՏՄ, ՀԱՊԿ համագործակցության հարցեր:  Սեպտեմբերի կեսերին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն «Միր 24»-ին տված հարցազրույցում առաջարկել էր անցնել ԵԱՏՄ միասնական արժույթի: Հետո նա հերքեց այդ լուրը, ասելով՝ «Միր 24»-ին կոնկրետ որևէ արտարժույթի կամ արտարժույթից հրաժարվելու մասին որևէ բառ չեմ ասել»: Հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը: ՀՀ նախագահը Մտքերի գագաթնաժողովի շրջանակում ընդգծել է ՀՀ-ի՝ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն կամրջող դերը: ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 28-րդ նիստին:             Նիկոլ Փաշինյանը Հասան Ռոհանիի հետ հանդիպմանը նշել է, որ ԵՏՄ-ի հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

MaxMonitor համակարգը Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: