Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին

Հոկտեմբեր 10, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին:

MaxMonitor համակարգը սեպտեմբեր ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.

  1. Աննա Հակոբյան՝ ՀՀ վարչապետի տիկինը
  2. Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
  3. Զարուհի Փոստանջյան՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր
  4. Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր
  5. Լիլիթ Մակունց՝ ՀՀ մշակույթի նախարար
  6. Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր
  7. Մանե Թանդիլյան՝ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար
  8. Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր
  9. Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր
  10. Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի տիկինը
  11. Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր
  12. Ռիտա Սարգսյան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը

136 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

  1. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան ՝ 2531 հիշատակում:
  1. ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝ 742 հիշատակում:
  1. «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյան ՝ 666 հիշատակում:

Հիմնական տեղեկատվական առիթները

  • Սեպտեմբերի սկզբին Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ, ակտիվ քարոզչական գործունեություն էր ծավալել: Այս ընթացքում հրապարակվում էին տեղեկություններ, որ ԲՀԿ-ն գումար է բաժանում իրենց կազմակերպած հանրահավաքներին մասնակցության դիմաց: ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու լուրը Զոհրաբյանը «սյուրռեալիստական անհեթեթություն» որակեց: Ընտրություններին նախորդող օրերին Նաիրա Զոհրաբյանը բավականին կոշտ արտահայտվեց Երեւանի քաղաքապետի մեկ այլ թեկնածու Հայկ Մարությանի վերաբերյալ եւ նրան հրավիրեց բանավեճի ասելով՝ «տղամարդ ե՞ս, արի առանց Նիկոլի»: Մարությանն ի պատասխան հայտարարեց, որ 11 թեկնածուներից ոչ մեկի հետ առանձին բանավեճի չի գնալու: Երեւանի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներ ստացավ «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ առաջնորդը շնորհավորեց դաշինքի անդամներին հաղթանակի համար:
  • Սեպտեմբերի սկզբին Աժ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելիս իրենց առաջարկություններն ընդունելու համար: ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկվել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին: Սեպտեմբերի 19-21-ին Արփինե Հովհաննիսյանը վարչապետի տիկնոջ հետ մասնակցել է Կանանց եվրասիական ֆորումին: Նրանք Սանկտ-Պետերբուրգ են մեկնել տարբեր օդանավերով:
  • «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյանը եւս ակտիվ քարոզչություն իրականացրեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ: Նա շրջեց բոլոր վարչական շրջաններում եւ նախընտրական բազմաթիվ խոստումներ տվեց, սակայն ընտրությունների արդյունքում նրա ղեկավարած կուսակցությունը հավաքեց ընդամենը 1.39% կամ 636 ձայն:

 

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝ 

1. Աննա Հակոբյանը մի շարք ռուսաստանցի կին գործիչների հետ մեկնել է Արցախի հանրապետություն

Հրապարակում

Facebook score*

 

Հայաստան այցելած ռուսաստանցի կին գործիչներն Աննա Հակոբյանի հետ Արցախում են

1093

 

  1. Արփինե Հովհաննիսյանը իր և իր ընտանիքի անդամների դեմ սպառնալիքների հետ կապված հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն

Հրապարակում

Facebook score*

 

Որոշ վիրավորական արտահայտություններ կարող են պաշտպանված լինել ազատ խոսքով. ինչպես է Արփինե Հովհաննիսյանը վերահսկելու համացանցը

905

 

  1. Աննա Հակոբյանն ասել է, որ վստահում է ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներին

Հրապարակում

Facebook score*

 

Իմ աղջիկները կպատվաստվեն պապիլոմա վիրուսի դեմ․ Աննա Հակոբյան

794