Քաղաքական գործիչների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին. վարչապետ Փաշինյանն էապես պոկվել է իրեն «հետապնդողներից» - maxmonitor.am


Հիշել ինձ


Քաղաքական գործիչների օնլայն մեդիա վարկանիշը սեպտեմբերին. վարչապետ Փաշինյանն էապես պոկվել է իրեն «հետապնդողներից»

Հոկտեմբեր 03, 2018 MaxMonitor Ratings

130 լրատվական կայքերի սեպտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

Մեդիամաքս մեդիա-ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը սեպտեմբեր ամսվա ընթացքում շարունակել է հետեւել օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արա Բաբլոյան, Սերժ Սարգսյան, Էդուարդ Շարմազանով, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արարատ Միրզոյան, Տարոն Մարգարյան եւ Գագիկ Ծառուկյան:

2018թ. սեպտեմբերին 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով  ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.

1.Նիկոլ Փաշինյան՝ 20 959 հիշատակում (2018թ. օգոստոսին՝ 13 979 հիշատակում):

2.Ռոբերտ Քոչարյան՝ 6 348 հիշատակում (2018թ. օգոստոսին ՝ 9 030 հիշատակում):

3. Սերժ Սարգսյան՝ 3 327 հիշատակում (2018թ. օգոստոսին՝ 2 734 հիշատակում):

MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում  13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:

 

MaxMonitor-ի մասնագետներն այս հաշվետու ժամանակահատվածում վերլուծության են ենթարկել ընդհանուր առմամբ 10 457 հոդված, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել թվարկված քաղաքական գործիչներին:

Ստորեւ ներկայացնում ենք սեպտեմբեր ամսվա ընթացքում քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:

 

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Նիկոլ Փաշինյան

1688

3609

230

Ռոբերտ Քոչարյան

24

1357

246

Սերժ Սարգսյան

12

748

152

Արմեն Սարգսյան

546

295

1

Արա Բաբլոյան

222

136

0

Էդուարդ Շարմազանով

77

239

4

Լեւոն Տեր-Պետրոսյան

1

146

30

Արարատ Միրզոյան

44

104

2

Գագիկ Ծառուկյան

31

126

1

Տարոն Մարգարյան

13

137

23

Կարեն Կարապետյան

0

100

2

Դավիթ Սանասարյան

48

40

11

Վիգեն Սարգսյան

0

12

0

 

Հատկանշական է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում էականորեն աճել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը շոշափող բացասական հրապարակումների թիվը՝ կազմելով 230՝ նախորդ ամսվա 14-ի փոխարեն: Նշված հրապարակումների մի մասն առնչվում է ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցի գաղտնալսմանը, մյուս մասն էլ մեկնաբանություններ են  Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ, որոնք արվել են հիմնականում նախորդ իշխանությունների ներկայացուցիչների՝ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի և այլոց կողմից:

Քաղաքական գործիչներից ամենաշատ բացասական հիշատակումներ ունեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 246 հիշատակում: Նշված հրապարակումներում տարբեր մեկնաբանների ու վերլուծաբանների կողմից քննության են առնվում Քոչարյանի քաղաքական վերադարձի հնարավորությունները, Մարտի 1-ի իրադարձությունների հետ վերջինիս առնչությունը, նրա ընտանիքին առնչվող բիզնեսները և հանրային լայն արձագանք ստացած այլ թեմաներ:

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: