Ծառայություններ
Մոնիտորինգ
MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի օնլայն մեդիան (մոտ 150 կայք), ֆեյսբուքյան էջերն ու տելեգրամյան ալիքները, տպագիր մամուլը (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումները (9 անվանում):
MaxMonitor-ը աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք ներմուծվում են մեր մասնագետների կողմից՝ պատվիրատուի պահանջներին համապատասխան: Դրա շնորհիվ նվազագույնի է հասցվում համակարգի միջոցով տեղեկատվական աղբի (բաժանորդի գործունեության հետ առնչություն չունեցող տեղեկատվության) հետ առնչվելու հնարավորությունը:
MaxMonitor-ում բաժանորդին հետաքրքրող Թեմաները ընդգրկվում են Նախագծի մեջ: Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում են Հայաստանի կապի շուկայում տեղի ունեցող զարգացումները, ստեղծվում է Կապի օպերատորներ նախագիծ, որը ներառում է Թիմ Տելեկոմ , Վիվա-ՄՏՍ, Յուքոմ, Ռոստելեկոմ Արմենիա թեմաները:
Սեղմելով թեմաներից մեկին, բաժանորդը տեսնում է այդ պահի դրությամբ թեմային վերաբերող բոլոր հրապարակումները: Եթե բաժանորդը օգտվում է մի քանի բաժիններից, նա կարող ֆիլտրել եւ տեսնել, օրինակ, միայն տպագիր մամուլի կամ կայքերի հրապարակումները: Նմանօրինակ ֆիլտրացիա կարելի է իրագործել նաեւ բաժնի ներսում, օրինակ, լրատվական կայքերից տեսնել միայն A կայքի հրապարակումները կամ միայն A հեռուստաընկերության սյուժեները:
Բաժանորդները կարող են նախապես փոփոխել դիտարկվող ԶԼՄ-ների ցանկը:
Բաժանորդը կարող է պատվիրել մոնիտորինգ եւ վերլուծություն ոչ թե ողջ բազայով, այլ, օրինակ, իր ընտրած A եւ B կայքերի, A եւ B թերթերի եւ A հեռուստաալիքի համար:
MaxMonitor-ի բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն:
Թերթերի հրապարակումների սքանավորված տարբերակները (clipping) եւ հեռուստատեսային տեսանյութերը կարող են ոչ միայն դիտվել համակարգում, այլեւ ներբեռնվել:
Բաժանորդները կարող են նյութերը ստանալ նաեւ էլ. փոստով՝ իրենց նախընտրած ժամերին:
Կարդալ ավելին...
Վերլուծություն
MaxMonitor-ի վերլուծական մասում մշակվում եւ դասակարգվում է մոնիտորինգի արդյունքում ստացված հրապարակումների բազան: Համապատասխան մշակում անցնելուց հետո հրապարակումները ներառվում են վերլուծական աղյուսակներում եւ գրաֆիկներում, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում պատկերացում կազմել ԶԼՄ-ների կողմից կոնկրետ թեմայի լուսաբանման ծավալի, երանգավորման, հիմնական տեղեկատվական առիթների եւ դրանց շաբաթական դինամիկայի, բանախոսների ակտիվության եւ այլնի վերաբերյալ:
MaxMonitor-ի վերլուծական մասի աղյուսակներն ու գրաֆիկները հասանելի են ցանկացած ժամանակահատվածի համար, օրինակ, 1 օր, 1 շաբաթ, 10 օր, մեկ ամիս, մեկ եռամսյակ, մեկ տարի եւ այլն:
MaxMonitor-ի վերլուծական նյութերին կարելի է ծանոթանալ ինչպես համակարգի ներսում, այնպես էլ ներբեռնելով դրանք PDF, JPG կամ այլ ֆորմատներով:
Համակարգը նաեւ տրամադրում է հաշվետվություն հաճախորդի PR-արշավի վերաբերյալ՝ գնահատելով դրա արդյունավետության աստիճանը:
Կարդալ ավելին...
PR Support
Մեզ մոտ կարող եք պատվիրել նաեւ հետեւյալ ծառայությունները, որոնք մատուցվում են Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալության միջոցով.
- PR եւ տեղեկատվական ապահովում
- Ռազմավարական խորհրդատվություն
- ԶԼՄ-ների հետ կապեր
- Մեդիա-պլանավորում
- Event-management
Առավել մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.mediabrand.am կայք:
Կարդալ ավելին...