Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հուլիսին

Օգոստոս 03, 2018 MaxMonitor Ratings

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. հուլիս  ամսվա արդյունքներով:

130 լրատվական կայքերի հուլիս ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

1. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան՝ 1964 հիշատակում:

2. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյան՝  1724 հիշատակում: 

3. ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյան՝ 1507 հիշատակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան՝ 184 հիշատակում:

2. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյան՝ 167 հիշատակում:

3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյան՝ 84 հիշատակում: 

 


Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հուլիսին:

 

Նախարար

Դրական 

Չեզոք 

Բացասական

Դավիթ Տոնոյան

315

174

11

Արարատ Միրզոյան

98

271

6

Արայիկ Հարությունյան

193

126

9

Զոհրաբ Մնացականյան

227

73

3

Արսեն Թորոսյան

102

78

41

Արթուր Վանեցյան

96

92

0

Արտակ Զեյնալյան

109

69

4

Տիգրան Ավինյան

93

80

3

Սուրեն Պապիկյան

119

35

3

Վալերի Օսիպյան

59

67

19

Աշոտ Հակոբյան

93

38

0

Լիլիթ Մակունց

83

41

3

Արծվիկ Մինասյան

90

24

1

Հրաչյա Ռոստոմյան

59

35

20

Մխիթար Հայրապետյան

85

8

7

Մհեր Գրիգորյան

42

45

0

Մանե Թանդիլյան

49

29

0

Էրիկ Գրիգորյան

52

13

1

Արթուր Գրիգորյան

37

14

0

Ատոմ Ջանջուղազյան

22

19

0

Արթուր Խաչատրյան

35

5

0

Լևոն Վահրադյան

13

3

0

 

Հարկ է նշել, որ ամենաշատ բացասական հրապարակումները բաժին են հասել  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը որոշում է կայացրել աշխատանքից ազատել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Արա Մինասյանին: Որոշ ԶԼՄ-ներ հրապարակել են Արսեն Թորոսյանի ընդդիմախոսների մեկնաբանությունները, որտեղ նշվում է, որ նախարարն «իրեն երեւակայում է որպես բոլշեւիկյան նարկոմ Կամինսկի»  կամ «անձնական, մինի խաչակրաց արշավանքի»  կազմակերպիչ: