MaxMonitor Ratings. Փաշինյանի կառավարությունն ու ՆԱՏՕ, ՀԱՊԿ կապերը - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. Փաշինյանի կառավարությունն ու ՆԱՏՕ, ՀԱՊԿ կապերը

Հունիս 08, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Մայիս ամսվա ընթացքում 135 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, ՀԱՊԿ-ին ավելի շատ են անդրադարձել հայկական օնլայն մամուլում, քան ՆԱՏՕ-ին:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Մայիս ամսվա ընթացքում MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 1506 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 441-ը:Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ՀԱՊԿ

Ամսվա սկզբին ՌԴ նախագահը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին՝ կարեւորելով գործընկերային համագործակցությանը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում: Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նիկոլ Փաշինյանի ԵԱՏՄ գագաթնաժողովին հայտնեց, որ դաշնակցային հարաբերությունները պետք է խորանան եւ զարգանան, նաեւ ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում:  Մայիս ամսվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող ուսումնամեթոդական հավաքը: ՀՀ  արտգործնախարարը, պաշտպանության նախարարը եւ վարչապետը ընդունեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Պաշտպանության նախարարը մասնակցեց ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ շարմազանովը իր ելույթներից մեկի ժամանակ շեշտեց, որ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին պետք է պահպանվի և խորացվի:

ՆԱՏՕ

Ամսվա սկզբին Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շնորհավորական ուղերձ հղեց նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտնեց, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ձևաչափերում էլ փոփոխություններ սպասել պետք չէ: Մայիսի վերջերին ՆԱՏՕ-ն կոչ արեց ղարաբաղյան հակամարտության կողմերին շարունակել բանակցային գործընթացը հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար: