ԱԱԾ-ի բացահայտումները՝ շաբաթվա ամենաքննարկված թեմա - maxmonitor.am


Հիշել ինձ


ԱԱԾ-ի բացահայտումները՝ շաբաթվա ամենաքննարկված թեմա

Մայիս 29, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մայիսի 23-29-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

 

  1. «Ժամանակ» թերթը գրում է, որ առաջիկայում գազի բաժանորդները կարող են ազատվել սպասարկման վարձի վճարումից, քանի որ Կարեն Կարապետյանի սեփականությունը համարվող AEG service ՍՊԸ-ին կփոխարինեն ԱԻՆ աշխատակիցները, եւ սպասարկումը կլինի անվճար

 

Հրապարակում

Facebook score*

 

«Ժամանակ». Սպառողներն այլեւս գազի ներտնային սպասարկման գումար չեն վճարի

11686

 

  1. Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ հուլիսի զորակոչին բանակ է մեկնելու իր որդին

 

Հրապարակում

Facebook score*

 

Իմ զավակն էլ հուլիսին կզորակոչվի, խոշորացույցի տակ կհետեւեք. Դավիթ Տոնոյան

8762


 

  1. Նիկոլ Փաշինյանն Դիլիջանում մասնակցել է UWC-Դիլիջան միջազգային դպրոցի սաների ավարտական միջոցառմանը

 

Հրապարակում

Facebook score*

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անգլերեն խոսքը Դիլիջանում հիացրել է ներկաներին. Տեսանյութ

8662

 

  1. ԱԱԾ-ն կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա

 

Հրապարակում

Facebook score*

 

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

7504

ԱԱԾ-ն քանդում է «գազավիկների» կոռուպցիոն սխեման. կան բերման ենթարկվածներ

6602

 

  1. «Ժողովուրդ» օրաթերթի հարզացրույցը ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ

 

Հրապարակում

Facebook score*

 

Եգոր Գլումով. Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

6956


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։