Ներդրումները եւ հետաքննությունները՝ շաբաթվա ամենաքննարկված թեմա - maxmonitor.am


Հիշել ինձ


Ներդրումները եւ հետաքննությունները՝ շաբաթվա ամենաքննարկված թեմա

Մայիս 21, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մայիսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:

 

Հրապարակում

Facebook score*

 

300 մլն դոլար ներդրում և 1000 նոր աշխատատեղ. Վարչապետ Փաշինյանն ընդունել է Ռենկո ընկերության ղեկավարին

38219

 

  1. «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սերժ Սարգսյանի եղբայրներ Ալեքսանդր և Լևոն Սարգսյանների դեմ

 

Հրապարակում

Facebook score*

 

FBI-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի եղբայրների. ԱՄՆ-ում գործեր են հարուցել Սաշիկ և Լևոն Սարգսյանների դեմ. «Ժամանակ»

14356

 

 

  1. Արմեն Սարգսյանը մի խումբ երեխաների հրավիրել է նախագահի նստավայր՝ պաղպաղակ ուտելու

 

Հրապարակում

Facebook score*

 

Երեխաները պաղպաղակ են ուտում նախագահի հետ

13968

 

  1. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

 

Հրապարակում

Facebook score*

 

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

9846

 

  1. ՀՀ սփյուռքի նախարարը Ֆեյսբուքում գրառում է կատարել շրջանառվող լուրերի եւ կեղծ ֆեյսբուքյան էջերի մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

«Սա նախապես հստակ ծրագրված արշավ է իմ անձի դեմ` քաղաքական պատվեր». Մխիթար Հայրապետյան

8781


* Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։