Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը 2018թ. ապրիլին - maxmonitor.am


Հիշել ինձ


Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը 2018թ. ապրիլին

Մայիս 08, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը ապրիլին: 

MaxMonitor համակարգը ապրիլ ամսվա ընթացքում հետեւել է, թե ինչ հաճախականությամբ եւ ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել հետեւյալ կին հասարակական-քաղաքական գործիչները.

  1. Արեւ Սամուելյան՝ մշակույթի փոխնախարար 
  2. Արփինե Հովհաննիսյան՝ ԱԺ փոխնախագահ
  3. Զարուհի Փոստանջյան՝ Երեւանի ավագանու անդամ 
  4. Լենա Նազարյան՝ ԱԺ պատգամավոր 
  5. Հերմինե Նաղդալյան՝ ԱԺ պատգամավոր 
  6. Հրանուշ Հակոբյան՝ սփյուռքի նախարար 
  7. Մանե Թանդիլյան՝ ԱԺ պատգամավոր 
  8. Մարգարիտ Եսայան՝ ԱԺ պատգամավոր 
  9. Նաիրա Զոհրաբյան՝ ԱԺ պատգամավոր 
  10. Նունե Սարգսյան՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի տիկինը 
  11. Շուշան Պետրոսյան՝ ԱԺ պատգամավոր 
  12. Ռիտա Սարգսյան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տիկինը

130 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝

  1. ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորՆաիրա Զոհրաբյան՝  588 հիշատակում:
  1. Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարԶարուհի Փոստանջյան՝577 հիշատակում:
  1. ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորՄանե Թանդիլյան՝ 515 հիշատակում:

Հիմնական տեղեկատվական առիթները

 

  • Նաիրա Զորհաբյանը  ապրիլի ամսվա սկզբին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի վարչապետությանը «Ծառուկյան» խմբակցությունը կքվեարկի ազատ՝ «իր խղճի մտոք»: Անձամբ Նաիրա Զոհրաբյանը դեմ էր քվեարկել, չնայած որ  «Ծառուկյան» խմբակցության 12 պատգամավորներ կողմ էին քվեարկել: Սերժ Սարգսյանի հրաժարակից մի քանի րոպե առաջ «Ծառուկյան» դաշինքը միացավ համաժողովրդական շարժմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետի թեկնածության առաջադրումից հետո Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ թեկնածությունն իր համար անձնապես ընդունելի է եւ չի կարծում, որ իրենց կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն: 

 

  • Զարուհի Փոստանջյանը ամսվա սկզբին հանդես էր գալիս  «խելագարվենք, գրավենք քաղաքները» կոչերով: Սկզբնական շրջանում նա նշում էր, որ ողջունում է  Նիկոլ Փաշինյանի փողոցային պայքարը, բայց կառաջնորդվի իր ծրագրով: Հետագայում նա հայտարարեց, որ ունի Փաշինյանին չվստահելու բոլոր հիմքերը, նշելով՝ «ես չեմ կարող բացառել, որ նա [Փաշինյանը] իշխանությունների կողմից է գործուղվել»: Փաշինյանի «Իմ քայլը» նախաձեռնությանը զուգահեռ նա եւ իր սակավաթիվ հետեւորդները  քայլերթներ էին իրականացնում Վանաձորում եւ Սպիտակում՝ կոչ  անելով դպրոցականներին դասադուլ անել: Նիկոլ Փաշինյանի ձերբակալության օրը նա եկավ Հանրապետության հրապարակում եւ փորձեց ելույթ ունենալ, սակայն Փաշինյանի կինը եւ մնացած ակտիվիստները թույլ չտվեցին, իսկ հրապարակում հավաքվածները սկսեցին վանկարկել՝ հե-ռա-ցիր: 

 

  • Ապրիլի կեսերին «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը ԱԺ-ում հրավառության ակցիա իրականացրեցին: Նույն խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ակցիայից հետո հայտարարեց, որ դա գործընկերային վերաբերմունք չէր, քանի որ իրենց նախապես տեղյակ չէին պահել այդ մասին: Բաղրամյան պողոտայում բախումներից եւ Նիկոլ Փաշինյանի վնասվածքներ ստանալուց հետո Մանե Թանդիլյանը Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի հետ այցելեց Բաղրամյան պողոտա: Երբ սկսվեցին ցուցարարների ձերբակալությունները՝ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը այցելում էին ոստիկանական բաժանմունքներ: Ապրիլի 22-ին ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ձերբակալությունների ժամանակ Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանն այցելեցին Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին: 

 

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել, թե շաբաթվա ընթացքում որ հրապարակումներն են ունեցել բարձր FB Score (like, share, comment համագումար), գրավել ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում: Mediatrends-ի տվյալների համաձայն, վերջին շաբաթվա ընթացքում Facebook-ի օգտատերերին հետաքրքրել են հետեւյալ հրապարակումները՝ 

 

  1. Արփինե Հովհաննիսյան

 

Հրապարակում  

Facebook score

  

«Ընկեր Հովհաննիսյան. որպես Ձեր ուսանող խնդրում եմ գոնե մի անգամ մտնեք լսարան, հետո Ձեզ անվանեք դասախոս». օգտատեր

18 104 

 

  1. Նաիրա Զոհրաբյան, Շուշան Պետրոսյան

 

Հրապարակում  

Facebook score

  

«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը «ռազբորկա» է արել Շուշան Պետրոսյանի հետ՝ անվանելով «դինոզավր»

10 204 

  1. Մարգարիտ Եսայան

 

Հրապարակում 

Facebook score

  

«Սիրելիʹ ժողովուրդ, գնացեʹք «Ֆեյսբուք»-ում հռհռացեք». Մարգարիտ Եսայանը՝ հրապարակում հավաքվածներին

7 753