Նախորդ շաբաթվա մեդիատրենդերը՝ համաժողով Երեւանում եւ հարսանիք Մոսկվայում - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախորդ շաբաթվա մեդիատրենդերը՝ համաժողով Երեւանում եւ հարսանիք Մոսկվայում

Սեպտեմբեր 25, 2017 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը այսուհետ երկուշաբթի օրերին կներկայացնի նախորդ շաբաթվա հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Սեպտեմբերի 17-23-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ:

 

  1. Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը (տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին՝ շաբաթ օրը)

 

Հրապարակում

Facebook score*

 

Նոր լուսանկարներ՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու շքեղ հարսանիքից

2741

 

  1. Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը

 

Հրապարակում

Facebook score*

 

Պոլսահայ մտավորականի ապտակը ՀՀ իշխանությանն ու Կաթողիկոսին

4130

Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ. Կարո Փայլան

2057

Հաջորդ Հայաստան-Սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքը. Սերժ Սարգսյան

1121

Սփյուռքը զրո վստահություն ունի իշխանությունների նկատմամբ, 4 բիզնես եմ դրել, 4 էլ թալանեցին ու տարան. Զարեհ Պալյան

1221

 

  1. Անկախության 26-րդ ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից քաղաքական, հասարակական եւ մշակութային մի շարք գործիչների պարգեւատրումը

 

Հրապարակում

Facebook score*

 

Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ՝ պարզվեց՝ Վաստակավոր Արտիստ եմ. Մկո

3379

Ինձ համար անընդունելի իշխանությունից ոչ մի կոչում չեմ ընդունում․Հայկ Մարության

2656

Սրանով իշխանությունն իբր «մուռ» է հանում Հայկոյից

1104

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել

1136

 

  1. Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը Անգլիայի ընթացիկ առաջնությունում

 

Հրապարակում

Facebook score*

 

Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց Էվերթոնին. Մխիթարյանն առաջին գոլն է խփում Անգլիայի ընթացիկ առաջնությունում

1444

Հենրիխ Մխիթարյան. Հաճելի է տեսնել, որ մարդիկ հպարտանում են քեզնով, աջակցում են քեզ

1071

 

  1. Լեւոն Արոնյանի՝ շախմատի Աշխարհի գավաթի եզրափակչում հայտնվելը

 

Հրապարակում

Facebook score*

 

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանը դժվարին պայքարում ուժեղ գտնվեց Վաշյե-Լագրավից եւ դուրս եկավ եզրափակիչ

2128

 

* Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվության հաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։