Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում եւ հաջորդող իրադարձությունները - maxmonitor.am


Հիշել ինձ


Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում եւ հաջորդող իրադարձությունները

Մայիս 07, 2018 Լուրեր

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները:

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Մայիսի 2-6-ը ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

 

  1. Մայիսի 2-ին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները մի քանի ժամով միացել էին համընդհանուր գործադուլին

 

Հրապարակում

Facebook score*

 

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները միացան գործադուլին

42336

 

  1. ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի աղջկա բաց նամակը

 

Հրապարակում

Facebook score*

 

Շարմազանովի աղջկա՝ Նարեի նամակը հնարավոր չէ առանց հուզվելու կարդալ

20684

 

  1. ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ուսանողուհու գրառումը Ֆեյսբուքում

 

Հրապարակում

Facebook score*

 

«Ընկեր Հովհաննիսյան. որպես Ձեր ուսանող խնդրում եմ գոնե մի անգամ մտնեք լսարան, հետո Ձեզ անվանեք դասախոս». օգտատեր

18101

 

  1. Քաղաքացին հրապարակավ ՀՀԿ շարքերը լքելու դիմում է ներկայացրել

 

Հրապարակում

Facebook score*

 

Քիչ առաջ ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում եմ ներկայացրել. Արտակ Առաքելյան

17842

 

  1. Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի խոսքը՝ ուղղված #Իմ քայլը շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին

 

Հրապարակում

Facebook score*

 

Նիկոլ, ինձ հիացնում է քո քաղաքական տաղանդը, սոկրատյան հանգստությունը. Հենրիկ Հովհաննիսյան

17570


* Facebook Score-
ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։