Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական շարժումը ՝ բոլոր լրատվամիջոցների թոփ թեմա - maxmonitor.am


Հիշել ինձ


Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած համաժողովրդական շարժումը ՝ բոլոր լրատվամիջոցների թոփ թեմա

Մայիս 02, 2018 Լուրեր
Լուսանկարը՝ Photolure

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է նախորդ շաբաթվա հայկական օնլայն մեդիայի ամենատրենդային հրապարակումները: 

MaxMonitor համակարգի Mediatrends հարթակը թույլ է տալիս դիտարկել շաբաթվա ամենաքննարկված եւ ամենատրենդային հրապարակումները:

Ապրիլի 25 մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տեղեկատվական առիթ են դարձել լրատվամիջոցների համար, գրավել են ընթերցողների ուշադրությունը եւ քննարկվել Facebook սոցիալական ցանցում:

Ներկայացնում ենք շաբաթվա այն հրապարակումները, որոնք ունեն բարձր Facebook score* ցուցանիշ: 

  1. Նիկոլ Փաշինյանի համակուրսեցի Գայանե Փայտյանը պատասխանել է Փաշինյանի ընդդիմախոսներին, որոնք հայտարարել են, որ վերջինս բարձրագույն կրթության ավարտական վկայական չունի

 

Հրապարակում

Facebook score*

 

Գրում է Նիկոլ Փաշինյանի համակուրսեցին՝ Գայաե Փայտյանը

31813

 

  1. Սասուն Միքայելյանը ելույթը Ազգային ժողովում

 

Հրապարակում

Facebook score*

 

Էս ժողովրդին Նիկոլը չի հավաքել, այլ դուք՝ մարդիկ զզվում են ձեզանից. Սասուն Միքայելյան

23808

 

  1. Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Հանրապետության հրապարակում հավաքվածներին կոչ է արել սկսել «տոտալ դասադուլ եւ գործադուլ»

 

Հրապարակում

Facebook score*

 

«Վաղը 8:15-ից շրջափակում ենք մետրոն, ճանապարհները, օդանավակայանը... Ամեն ինչ». Նիկոլ Փաշինյան

19565

 

 

 

 

  1. «Ժամանակ» թերթի տեղեկություններով իշխանությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են 200 միլիոն դոլար՝ համաժողովրդական պայքարից հրաժարվելու դիմաց

 

Հրապարակում

Facebook score*

 

Նիկոլ Փաշինյանը մերժել է. Իշխանությունները նրան առաջարկել են 200 մլն դոլար. «Ժամանակ»

18007

 

  1. Ֆելիքս Ցոլակյանը միակ պատգամավորն է ՀՀԿ խմբակցությունից, ով մայիսի 1-ին Ազգային ժողովում կողմ է քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին

 

Հրապարակում

Facebook score*

 

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

17346

  1. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը խոսել են համաժողովրդական շարժման եւ իշխնափոխության մասին

 

Հրապարակում

Facebook score*

 

Ռուբեն Վարդանյան. Ջահելները չեն ուզում այս երկրում օլիգարխ տեսնել

16020


* Facebook Score-ը միասնական ցուցիչ է, որը ձեւավորվում է հայկական առցանց լրատվամիջոցների հրապարակումների նկատմամբ Facebook-ի օգտատերերի ակտիվությանհաշվարկի հիման վրա` like, share եւ comment -ների հանրագումարից։