Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին - maxmonitor.am


Հիշել ինձ


Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին

Նոյեմբեր 08, 2017 Լուրեր

ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2017թ. հոկտեմբեր ամսվա արդյունքներով:

127 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

1. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝  2641 հրապարակում:

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 1291 հրապարակում:

3. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան՝  829 հրապարակում:

Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.

1. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 291 հրապարակում:

2.  ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 200 հրապարակում:

3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան ՝ 189 հրապարակում:

Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:

 


MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. հոկտեմբերին:

 
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: