ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները - maxmonitor.am


Հիշել ինձ


ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները

Հունվար 08, 2020 MaxMonitor Ratings

Banks.am կայքը, հիմնվելով Մեդիամաքս մեդիա ընկերության մշակած MaxMonitor մեդիա մոնիտորինգի համակարգի տվյալների վրա, ներկայացնում է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային համառոտ հաշվետվությունը:


2019թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար են հետեւյալ բանկերը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը (433), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (318) եւ Ամերիաբանկը (220):

 

Լրատվական կայքերում եւ թերթերում հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 343 հիշատակում, 83 հոդված , իսկ հեռուստատեսությամբ հիշատակումների թվով առաջատար է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 12 ռեպորտաժ:

Դրական հիշատակումների թվով առաջատար է ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 307 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 290 հիշատակում, երրորդը Հայբիզնեսբանկն է՝ 152 հիշատակում:

Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատարը Յունիբանկն է՝ 91,3%, 94 դրական հիշատակում 103-ից: Երկրորդն այս ցուցանիշով Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն է՝ 91,2%, 290 դրական հիշատակում 318-ից, երրորդն Արմսվիսբանկն՝ 89,8%, 44 դրական հիշատակում 49-ից:

Մեդիամաքսը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001-ից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009թ., 2015թ. կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:

Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից՝ Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Օնլայն նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:

Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայք), թերթեր (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (12 անվանում):  

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:

MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն: