MaxMonitor Ratings. ՀԱՊԿ ԽՎ նիստի տեղափոխումը եւ Ջոն Բոլթոնի այցը - maxmonitor.am


Հիշել ինձ


MaxMonitor Ratings. ՀԱՊԿ ԽՎ նիստի տեղափոխումը եւ Ջոն Բոլթոնի այցը

Նոյեմբեր 08, 2018 MaxMonitor Ratings

MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը  ներկայացնում է, թե ինչպես է հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանում ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը՝ Հայաստանի հետ կապերի համատեքստում:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում 136 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով, առցանց լրատվական կայքերը ՀԱՊԿ-ին երկու անգամ ավելի շատ են անդրադարձել, քան ՆԱՏՕ-ին:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում MaxMonitor համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 2291 հոդվածներ ՆԱՏՕ եւ ՀԱՊԿ բանալի բառերով, որոնցից վերլուծության են ենթարկվել 422-ը:Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

Հիմնական տեղեկատվական առիթները

ՀԱՊԿ

Հոկտեմբերին տեղի ունեցավ «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ: ՀԱՊԿ երկրները շարունակում էին քննարկել գլխավոր քարտուղարի փոխարինման հարցը: Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ Հայաստանը երբեք չի համաձայնի ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցությանը:  Տեղեկություններ տարածվեցին, որ Հայաստանն ու Բելառուսը կքննարկեն ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցության հարցեր: Հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա: ԱԳ նախարարը մեկնաբանեց ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից Մոսկվա տեղափոխելու մասին հայտարարությունը: Ադրբեջանի ԱԳ նախարարը խուսափեց ՀԱՊԿ–ին անդամակցելու մասին հարցի պատասխանից: Մինսկում կայացավ Արմեն Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը:

ՆԱՏՕ

Որոշ վերլուծաբաններ կարծիք հայտնեցին, որ  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ընթացքում կարող է քննարկվել Հայաստանի՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության մատակարար և բալանսավորող պետության կողմից լոգիստիկ մատակարարի դերի ստանձնումը՝ ՆԱՏՕ-ի համար Աֆղանստանում կայուն ներդրում անելուն միտված ռազմավարական տարանցիկ միջանցքի ծրագրման գործում: ԱԳ նախարարը կարեւորեց Ջոն Բոլթոնի այցը Հայաստան: Նախագահի գլխավորած պատվիրակությունը Մինսկում մասնակցեց Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ ՆԱՏՕ-ի ղեկավար անձինք: